Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը հրաժեշտ է տվել ակումբի երկրպագուներին.
Մադրիդյան ակումբն ավելի վաղ հայտարարել էր 35-ամյա ուրուգվայցու հեռանալու մասին։
«Անսահման երախտապարտ եմ երկրպագուներին և «Ատլետիկոյի» անձնակազմին այն բարության և սիրո համար, որը նրանք ամեն օր ցուցաբերում էին:
Եվ նաև շնորհակալություն ընտանիքիս, ով միշտ աջակցում է ինձ»։ — գրել է Սուարեսը։
Սուարեսը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականի աշնանից։ Թիմի կազմում անցկացրած 81 խաղում ուրուգվայցին դարձել է 34 գոլի հեղինակ։