«Ռոման» և Հենրիխ Մխիթարյանը շարունակում են բանակցությունները նոր պայմանագրի կնքման շուրջ՝ տեղեկացնում է Calciomercato-ն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ 1 տարվա պայմանագիր՝ 4 միլիոն եվրո աշխատավարձով։ «Ռոման» պատրաստ է նրան առաջարկել 2 տարվա պայմանագիր՝ նույն ֆինանսական պայմաններով:
Այժմ կողմերը փորձում են համաձայնության գալ: Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: