Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունեսի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան իր Twitter-ում:
Ակումբի ղեկավարությունը հարձակվողին տեսնում է որպես հարձակվող Լուիս Սուարեսի փոխարինող, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
Հաղորդվում է, որ «Ատլետիկոն» արդեն բանակցություններ է սկսել 22-ամյա ուրուգվայցու գործակալի հետ։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 34 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: