Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը ցուցադրել է 2022/23 մրցաշրջանի տնային համազգեստը։
Հավաքածուն պատրաստված է ավանդական սպիտակ գույնով՝ ուսերին մանուշակագույն գծերով։ Շապիկն ունի մանուշակագույն տարրերով օձիք։
Հաղորդվում է, որ օձիքի ներսի մասում հատուկ տարբերանշան է` նվիրված ակումբի 120-ամյակին։
