Դիվոկ Օրիգին մոտ օրերս կհամալրի իտալական գրանդի կազմը

«Միլանը» մոտ է «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգիի տրանսֆերն ավարտին հասցնելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը մոտ օրերս կհայտարարի 27-ամյա բելգիացու տրանսֆերի մասին։

Անձամբ՝ հարձակվողը, արդեն հայտնել է «Լիվերպուլի» ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ թիմից։

Ընթացիկ մրցաշրջանում Օրիգին «Լիվերպուլի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։