Ուլի Հյոնես. «Ես վստահ եմ, որ Ռոբերտը կմնա և հիանալի մրցաշրջան կանցկացնի ակումբի կազմում»

«Բավարիայի» հեղինակավոր նախկին նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու՝ մյունխենյան ակումբը լքելու ցանկության մասին։

«Խնդիրը գումարն է։ Ես վստահ եմ, որ Ռոբերտը կմնա և հիանալի մրցաշրջան կանցկացնի ակումբի կազմում, հաջորդ մրցաշրջանից հետո նա այլևս հեռանալու ցանկություն չի ունենա, հաջորդ տարի լրացած կլինի նրա 35 տարեկանը»,- ասել է գերմանացին։