«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ իսպանական ակումբից, հայտնում է լրագրող Խոսե Մանուել Գարսիան։
Լոպետեգիի պայմանագիրն անդալուզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն մարզիչը մտադիր է ժամանակից շուտ հեռանալ «Սևիլիայից»։
Ակումբը Լոպետեգիի հեռանալու մասին կհայտարարի մրցաշրջանի ավարտին։
36 տուրից հետո «Սևիլիան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը, հինգերորդ տեղում գտնվող «Բետիսը» 5 միավոր պակաս ունի։