«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան պայմանագիր է համաձայնեցրել գրանդ ակումբի հետ

«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան պատրաստվում է ամռանը տեղափոխվել «Բարսելոնա»:

Կողմերը գրեթե համաձայնեցրել են ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

«Լիդսի» վինգերի պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է՝ 75 մլն եվրո, սակայն  եթե ակումբը չպահպանի  տեղը Պրեմիեր Լիգայում այն կնվազի մինչև 25 մլն եվրո: