Խորխե Մեսսիի. «Հուսով եմ, որ մի օր Լեոն կկարողանա վերադառնալ «Բարսելոնա»»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը ժամանել է Բարսելոնա, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։

Լրագրողները Խորխե Մեսսիին նկատել են Էլ Պրատ օդանավակայանում, որտեղ նա խոսել է  որդու ապագայի մասին. «Հուսով եմ, որ մի օր Լեոն կկարողանա վերադառնալ «Բարսելոնա»:

Մեսսին «Պարի Սեն Ժերմեն» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը, երբ «Բարսելոնան» չկարողացավ երկարաձգել հարձակվողի հետ պայմանագիրը։

Այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։