Անդեր Էրերա. «Ադապտացիոն մրցաշրջանից հետո մենք կտեսնենք Մեսսիի լավագույն տաբերակը»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է Ֆրանսիայի առաջնության 37-րդ տուրի «Մոնպելյեի» հետ խաղում (4:0) Լիոնել Մեսսիի դուբլի մասին։

«Նա շատ լավ խաղեր է անցկացրել, բայց այս մրցաշրջանում 8 կամ 9 անգամ հարվածել է դարպասաձողին: Մենք երբեմն խոսում ենք միայն խփած կամ չխփած գոլերի մասին, բայց, ի թիվս այլ բաների, նա ազդեցություն ունի թիմի խաղի վրա: Մենք զգում ենք, որ կարող ենք Լեոյին գնդակ տալ ճնշման տակ, և նա կդանդաղեցնի կամ կհանդարտեցնի խաղը։

Այսօր Մեսսին 2 գոլ խփեց, անհավանական լավ խաղաց։ Մենք շատ լավատես ենք նրա նկատմամբ։ Համոզված եմ, որ ադապտացիոն մրցաշրջանից հետո կտեսնենք Լեոյի լավագույն տարբերակը: Նրա հետ խաղալն ու ամեն օր մարզվելը հաճույք է»,- ասել է Էրերան Amazon Prime-ին: