«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ա Սերիայի 37-րդ տուրի «Ատալանտայի» հետ հանդիպումը կարող է վերջինը լինել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար «Սան Սիրո» մարզադաշտում։
«Չեմ կարծում: Հուսով եմ, որ «Ատալանտայի» դեմ հանդիպումն Իբրահիմովիչի համար վերջինը չի լինի «Սան Սիրոյում»: Զլատանն անհավանական չեմպիոն է: Եվ հիմա ես խոսում եմ ոչ միայն տեխնիկական ասպեկտի մասին։ Ես նրան շատ եմ հարգում։ Զլատանը բավականաչափ խելացի է, որպեսզի անձամբ որոշի իր ապագան»,- Պիոլիին է ցիտում Football Italia-ն։ -:
Այս մրցաշրջանում 40-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Շվեդ ռմբարկուի պայմանագիրն իտալական ակումբի հետ լրանում է 2022 թվականի հունիսի 30-ին։