«Մանչեսթեր Յունայթեդի» ապագա մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է, որպեսզի անգլիական ակումբը ձեռք բերի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեին, հայտնում է Daily Mirror-ը:
31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ, իսկ անձամբ ֆրանսիացին չի բացառում թիմը փոխելու տարբերակը։
Transfermarkt պորտալը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Կանտեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում: Նա իր հաշվին ունի 2 գոլ և 5 գոլային փոխանցում։