ՊՍԺ-ի երիտասարդ կիսապաշտպան Չավի Սիմոնսը խոսել է փարիզյան ակումբում իր ապագայի մասին: Հոլանդացու պայմանագիրը թիմի հետ ավարտվում է ամռանը։
«Ես դեռ չգիտեմ, թե ինչ կլինի հետո։ Ես երջանիկ եմ այստեղ՝ ՊՍԺ-ում, հաջորդ շաբաթ մրցաշրջանը կավարտվի, իսկ հետո կտեսնենք…: Սակայն ես երջանիկ եմ այստեղ»,- ասել է կիսապաշտպանը PrimeVideo-ին։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական գրանդի կազմում անցկացրել է 9 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։