«Բավարիան» Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել մեկ մրցաշրջանում արտագնա գոլերի քանակով, հայտնում է Opta-ն: Այսօր՝ մայիսի 14-ին, «Բավարիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Վոլֆսբուրգի» հետ (2:2):
Մյունխենցիներն այս առաջնության արտագնա խաղերում խփած 49 գոլ ունեն:
«Բավարիան» 2021/22 մրցաշրջանի արդյունքով 34 խաղում վաստակած 77 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը և դարձավ Գերմանիայի չեմպիոն։