«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է մյունխենյան ակումբից հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր հեռանալու մասին։
Գերմանիայի առաջնությունում մրցաշրջանի ավարտից հետո լեհ ֆուտբոլիստն ասել է, որ հնարավոր է այլևս չխաղա «Բավարիայում»։
«Լևանդովսկու հեռանալը կորուստ կլիներ «Բավարիայի» համար, բայց նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Այն, որ այն չի երկարաձգվի, մեզ համար ինչ-որ առումով խթան կհանդիսանա, որ հաջորդ մրցաշրջանում սկսենք փնտրել նոր հարձակվողի, ով կարող է մեկ տարի անց փոխարինել Լևանդովսկուն»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bild-ը: