Մոհամեդ Սալահը վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի՝ «Չելսիի» դեմ խաղում

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք է ստացել «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակչում (0:0, ընդմիջում)։

33-րդ րոպեին եգիպտացին ոտքի հետ կապված խնդիրների պատճառով չկարողացավ շարունակել խաղը։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Դիոգու Ժոտան։

«Չելսիի» դեմ հանդիպումը Սալահի համար 49-րդն էր 2021/22 մրցաշրջանում։ Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը խփել է 30 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում: