«Բավարիան» փոխարինող է գտել լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկուն

«Բավարիան» հետաքրքրված է «Շտուտգարտի» հարձակվող Սաշա Կալայջիչի ծառայություններով, հայտնում է Sport Bild-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը ցանկանում է գնել ֆուտբոլիստին՝ փոխարինելու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։

«Բավարիայի» և ֆուտբոլիստի գործակալների միջև բանակցություններն արդեն սկսել են։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ավստրիացին Բունդեսլիգայի 14 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։