Ֆաբրիցիո Ռոմանոն նոր մանրամասներ է հայտնել Գաբրիել Ժեզուսի «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխության մասին

«Արսենալը» պատրաստում է առաջին առաջարկը կատարել «Մանչեսթեր Սիթիին» հարձակվող Գաբրիել Ժեզուսի տրանսֆերի գնման համար, ասվում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջում:

25-ամյա բրազիլացու պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին, իսկ մանկունիացիների ակումբը նախատեսում է հարձակվողի վաճառքից ստանալ 50-60 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Արսենալն» արդեն քննարկել է ֆուտբոլիստի հավանական տրանսֆերը նրա գործակալի հետ, և նա անձամբ Ֆաբրիցիո Ռոմանոյին ասել է, որ իրենց դուր է եկել լոնդոնյան ակումբի նախագիծը։

2021/22 մրցաշրջանում Գաբրիելը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։