Ռիվալդո. «Կարծում եմ՝ Հոլանդը երկար տարիներ կլինի Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը և, հետևաբար, լրջորեն կհավակնի Ոսկե գնդակին»

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մեկնաբանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի»։

«Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած երկու փառահեղ մրցաշրջանից հետո այլևս կասկած չկա այս երիտասարդ ֆուտբոլիստի բարձր խաղային որակների վերաբերյալ, որը հիանալի զենք կլինի հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հարձակման համար: Նա մեծ ցանկություն ունի պայքարելու տիտղոսների համար, ուստի նրա խաղը «Սիթիում» կարող է շատ հաջող ստացվել:

Կարծում եմ՝ Հոլանդը երկար տարիներ կլինի Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը և, հետևաբար, լրջորեն կհավակնի Ոսկե գնդակին»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Sportmediaset-ը։