«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։ Խորվաթը գործնականում համաձայնեցրել է պայմանագիրը լոնդոնցիների հետ. Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը։
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։
Ավելի վաղ Իվան Պերիշիչը քննադատել էր «ներաձուրիների» ղեկավարությանը, որը չի շտապում երկարաձգել պայմանագիրը։