«Ռոման» ցանկանում է թիմում պահել իր առաջատար ֆուտբոլիստներից մեկին

«Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է, որ թիմի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն մնա թիմում:

Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի խոսքով՝ հռոմեացիները ցանկանում են երկարաժամկետ պայմանագիր առաջարկել կիսապաշտպանին։

Անձամբ՝ ֆուտբոլիստը, ցանկանում է տարեկան ստանալ առնվազն 4 միլիոն եվրո։

Եթե կողմերին չհաջողվի նոր պայմանագիր կնքել, ապա «Ռոման» նրան բաց կթողնի 50 միլիոն եվրոյի դիմաց:

Ձանիոլոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը» և «Յուվենտուսը»:

Ձանիոլոյի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։