Կասպեր Շմեյխելը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը հայտնվել է «Նյուքասլի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է TalkSPORT-ը:

«Կաչաղակները» նոր դարպասապահ են փնտրում և դիտարկում են դանիացի դարպասապահի թեկնածությունը։

Շմեյխելն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում, բաց է թողել 55 գոլ և 7 անգամ անառիկ է պահել դարպասը։

Կասպերի և «Լեսթերի» միջև պայմանագիրը կավարտվի հաջորդ մրցաշրջանի ավարտին։

Portal Transfermarkt-ը 35-ամյա դանիացի ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։