Մադրիդի «Ռեալը» շարունակում է բանակցությունները հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդցիները պատրաստ են ֆուտբոլիստին առաջարկել պայմանագիր մինչև 2028 թվականը՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով։
Բրազիլացու հրաժարագինը նոր պայմանագրով կարող է եռապատկվել։ 350 միլիոն եվրոյից գումարը կարող է հասնել 1 միլիարդ եվրոյի։
21-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Նա թիմում է 2018 թվականից։
2021/22 մրցաշրջանում Վինիսիուսը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։