Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Էրիկ տեն Հագի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին իր մտքերով։
«Ես գիտեմ, որ Էրիկը լուրջ աշխատանք է կատարել «Այաքսում» և բավական փորձառու մարզիչ է։
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նրան ժամանակ պետք կլինի թիմին հարմարվելու համար։
Միանշանակ, հույս ունեմ, որ մենք հաջողությունների կհասնենք։ Նրան լավագույնն եմ մաղթում։
Ես կօգնեմ թիմակիցներիս, հուսով եմ՝ հաջորդ մրցաշրջանում մենք տիտղոսներ կնվաճենք»,- ասել է պորտուգալացի ռմբարկուն: