«Բավարիայի» նախագահը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու ապագայի մասին

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները հայտարարել է, որ լեհ  ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին կմնա թիմում։

«Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» հետ մինչև 2023 թվականի հունիսը գործող պայմանագիր ունի և նա կմնա մեզ հետ»,- Հայների խոսքն է մեջբերում Sportbuzzer-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 49 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։