ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է «Լացիոյի» ու «Նապոլիի» թիրախում՝ հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրն իր թվիթերում։
Կոնուրի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել 29-ամյա արգենտինացուն 60 մլն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 30 խաղում 5 գոլի հեղինակ է դարձել։
Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։