Կառլո Անչելոտտին կարծիք է հայտնել Կարիմ Բենզեմայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային համարում է լավագույնը աշխարհում։

«Ինձ համար դժվար է Բենզեմային պարզապես կենտրոնական հարձակվող անվանել, քանի որ նա ֆանտաստիկ հարձակվողական ոճի ֆուտբոլիստ է:

Նա ոչ միայն աշխարհի լավագույն ռմբարկուն է, այլ նաև գոլային փոխանցումներ է կատարում և մասնակցում խաղի կառուցմանը։

Նա կատարյալ հարձակվող է և շատ կարևոր է մեզ համար, քանի որ շատ գոլեր է խփում։

Կարիմը դարձավ թիմի առաջատարը Ռոնալդուի հեռանալուց հետո, ես գոհ եմ նրա խաղից»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում The Sun-ը։