«Թոթենհեմի» ղեկավարությունը որոշում է կայացրել Անտոնիո Կոնտեի ապագայի վերաբերյալ

Հայտնի է, թե ինչ դիրքորոշում ունի «Թոթենհեմի» ղեկավարությունը Անտոնիո Կոնտեի ապագայի վերաբերյալ։

Goal-ի հաղորդմամբ՝ իտալացի մասնագետը հաջորդ մրցաշրջանում կշարունակի գլխավորել ակումբը:

Ղեկավարությունը որոշել է Անտոնիոյին պահել թիմի ղեկին, նույնիսկ եթե թիմը չկարողանա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել:

52-ամյա իտալացի մասնագետը լոնդոնյան թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերց:

Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023 թվականի հունիսին: