Ռոբերտ Լևանդովսկին որոշել է նոր պայմանագիր չկնքել «Բավարիայի» հետ

Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ, հայտնում է sport1.de-ն։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մյունխենյան ակումբը բազմիցս շեշտել է, որ ցանկանում է իր կազմում պահել լեհ հարձակվողին։ «Բավարիայի» ղեկավարության և Լևանդովսկու գործակալ Պինի Զահավիի միջև նախնական բանակցություններն անհաջող են անցել։ Ըստ տեղեկությունների՝ ակումբը ռմբարկուին կոնկրետ առաջարկ չի արել։

Նշվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը թիմը լքելու որոշումը կայացրել է մի քանի ամիս առաջ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն։