«Ռեալը» պատրաստ է շահավետ պայմանագիր առաջարկել Վինիսիուս Ժունիորին

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է շահավետ պայմանագիր առաջարկել հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ «արքայական» ակումբը ծրագրում է բարելավել բրազիլացու համաձայնագրի պայմանները, քանի որ նա թիմի կարևոր ֆուտբոլիստ է:

21-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Նա թիմում հանդես է գալիս 2018 թվականից։

2021/22 մրցաշրջանում Վինիսիուսը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։