Անտոնիո Կոնտե. «Պրեմիեր Լիգայում իրավիճակը շատ պարզ է. կան հրեշներ, և կան «Թոթենհեմն» ու «Արսենալը»»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում տիրող իրավիճակի մասին իր կարծիքով.

«Պրեմիեր Լիգայում իրավիճակը շատ պարզ է. կան հրեշներ, և կան «Թոթենհեմն» ու «Արսենալը»:

Միգուցե նրանք ինչ-որ անհավանական բան արեցին՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Յունայթեդից»: Բայց միայն այսքանը»:

«Չի կարելի մտածել, որ իրավիճակը կարող է փոխվել մեկ տրանսֆերային պատուհանի կամ մեկ մրցաշրջանի ընթացքում։

Պետք է իրատես լինել։ Մարդկանց համար ազնվությունը միշտ էլ կարևոր է»։

Այսօր՝ մայիսի 12-ին, «Թոթենհեմը» Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի հետաձգված խաղում կխաղա «Արսենալի» հետ։