Լաուտարո Մարտինես ասել է, թե որն է իր և թիմակիցների նպատակը

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է մրցաշրջանի մնացած հատվածում թիմի նպատակների մասին.

«Մենք ցանկանում ենք նվաճել բոլոր գավաթները, տալ ամեն ինչ և հասնել ցանկալի արդյունքի:

Ամեն պահ կարող է վճռորոշ լինել։ Մտածողությունն ու մոտեցումը շատ կարևոր են»,- ասել է Մարտինեսը Sport Mediaset-ին: