Եվրոպական 4 թոփ ակումբ կպայքարի Քրիստոֆեր Նկունկուի համար

«Չելսին», «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» հետաքրքրված են «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի ծառայություններով: Ակումբները կպայքարեն երիտասարդ տաղանդի համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի և գերմանական ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին:

Հաղորդվում էր, որ «Լայպցիգն» առնվազն 100 միլիոն եվրո կպահանջի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց: