«Ասթոն Վիլան» և Ֆիլիպե Կոուտինյոն համաձայնության են եկել

Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կշարունակի հանդես գալ «Ասթոն Վիլայում»: Բիրմինգհեմյան ակումբի ղեկավարությունը բրազիլացու տրանսֆերը կգնի «Բարսելոնայից»:

Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ ակումբը 20 մլն եվրո կվճարի տեղափոխության համար։ Սպասվում է, որ Կոուտինյոն մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի։

Հավելենք, որ «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրած 15 խաղում կիսապաշտպանը խփել է 4 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։