Հոնկոնգում գործող Amber Group կրիպտոարժույթային ընկերությունը դարձել է «Չելսիի» գործընկերը: Որպես գործարքի մաս, WhaleFin թվային ակտիվների առևտրի և ներդրումային հարթակի տարբերանշանը 2022/23 մրցաշրջանից կհայտնվի լոնդոնյան ակումբի տղամարդկանց և կանանց թիմերի մարզահագուստի վրա:
Ըստ Financial Times-ի՝ հովանավորչական պայմանագիրը գնահատվում է 20 մլն ֆունտ (24,4 մլն դոլար): Կողմերը համաձայնության են եկել դեռևս այս տարվա հունվարին՝ մինչև «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի՝ ակումբը վաճառելու վերաբերյալ որոշումը:
Սպասվում է, որ ակումբի նոր սեփականատերը կդառնա սեփականատերերի խումբը, որի կազմում են ամերիկացի գործարարներ Թոդ Բոելին, Մարկ Ուոլթերը, շվեյցարացի միլիարդատեր Հանսյորգ Վիսը և Clearlake Capital ներդրումային ընկերությունը։