ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի հետ տեղեկացում է ֆրանսիական մամուլը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» չի ցանկանում վաճառել բրազիլացուն, սակայն շահավետ առաջարկ ստանալու դեպքում կդիտարկի այն։
30-ամյա հենակետային կիսապաշտպանը «Ռեալի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: