«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է Sport.es-ը:
25-ամյա բրազիլացին ցանկություն է հայտնել փոխելու ակումբային գրանցումը, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
Ժեզուսը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերից հետո նա դուրս կմնա թիմի մեկնարկային կազմից:
Ընթացիկ մրցաշրջանում Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Portal Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 50 միլիոն եվրո: