«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Իտալիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ հանդիպման արդյունքը (0:2):
«Ակնհայտ է, որ հինգշաբթի օրը «Լեսթերի» դեմ խաղից հետո մենք ֆիզիկապես և հոգեպես ուժեղ չէինք համեմատած մրցակցի հետ, ով պատրաստվելու համար ուներ մեկ շաբաթ ժամանակ: Սակայն ես ուզում եմ բացատրություն լսել պարոն Բանտիից (VAR համակարգի մրցավար): Ես արդեն տեսել եմ կադրերը. դա հպում էր, այլ ոչ թե խախտում: Մրցավարը տեղում էր և 11-մետրանոց չնշանակեց: Սակայն VAR համակարգի սենյակում միստր Բանտին միջամտեց»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
«Ռոման» և «Ֆիորենտինան» այժմ ունեն 59-ական միավոր, սակայն հռոմեական ակումբը լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ գերազանցում է «մանուշակներին» ու զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: