«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»։
Ինչպես հայտնում է Sky Germany-ն՝ սենեգալցուն մյունխենյան ակումբը դիտարկում է որպես ամառային տրանսֆերային պատուհանի իր գլխավոր նպատակներից մեկը։ Նշվում է, որ «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հանգստյան օրերին արդեն հանդիպել է 30-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ։
«Լիվերպուլը» Մանեի տրանսֆերը ձեռք է բերել «Սաութհեմփթոնից» 2016 թվականին 41 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում հարձակվողը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։