«Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի գործակալ Թոմաս Սոլոմոնը հաստատել է, որ իր հաճախորդը մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն, ինչպես նաև այն, որ 20-ամյա հարձակվողի տրանսֆերի համար պայքարել է «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Այժմ մենք մոտ ենք Դորտմունդի «Բորուսիայի» հետ գործարքը ձևակերպելուն։ Պայմանագիրը կնքվելու է 5 տարով, սակայն հրաժարագնի մասին կետ չի լինի:
Ռանգնիկի հետաքրքրությո՞ւնը: Այո՛, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում էր միանալ պայքարին, բայց մենք ընտրեցինք «Բորուսիան»,- գործակալի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։