Կիլիան Մբապպեն լուսանկար է հրապարակել Մադրիդից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն իր թիմակից Աշրաֆ Հաքիմիի հետ այսօր այցելել է Մադրիդ։

23-ամյա ֆրանսիացին սոցցանցերում Իսպանիայի մայրաքաղաքից մարոկկացի ֆուտբոլիստի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։

Հիշեցնենք, որ Մբապպեն Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է: Հարձակվողի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ լրանում է այս ամռանը։