«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին խոսել է իր ապագայի մասին այն բանից հետո, երբ «Բոստոն Սելթիքսի» բաժնետեր Սթիվեն Պալյուկան գնեց ընկերության 55%-ը, որին պատկանում է Բերգամոյի ակումբի բաժնետոմսերի 86%-ը:
«Ես իսկապես սիրում եմ այս ակումբը և նրա երկրպագուներին: Ես նոր պայմանագիր ստորագրեցի նոյեմբերին, բայց ակնհայտորեն շատ բան է փոխվել, և այժմ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ կորոշի ակումբը։
Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը։ Ես բաց եմ ցանկացած տարբերակի համար։ Եթե մենք շարունակենք աշխատել նույն կերպ, ես մեծ եռանդով կհամաձայնեմ»,- ասել է Գասպերինին DAZN-ին տված հարցազրույցում:
Մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ «Ատալանտան» Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։