«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հրաժարվել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ միանալ «Մանչեսթեր Սիթիին»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
«Մանչեսթեր Սիթին» կապ է հաստատել 29-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է ֆրանսիացու հետ պայմանագիր կնքել, անձամբ՝ Պոգբան, հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատելով։
Սպասվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» հարձակվողին չորս տարվա պայմանագիր կառաջարկի:
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: