Հենրիխ Մխիթարյանը և «Ռոման», ամենայն հավանականությամբ կշարունակեն համագործակցությունը

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է նոր պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, հռոմեական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ աշխատավարձի կրճատմամբ։

Ընդգծվում է, որ հայ ֆուտբոլիստին և նրա ընտանիքին դուր է գալիս կյանքն Իտալիայի մայրաքաղաքում, և կողմերի միջև համագործակցության շարունակականության հավանականությունը գնահատվում է բավականին բարձր։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։