Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Մոհամեդ Էլնենիի հետ, ում պայմանագրի ժամկետը թիմի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը մտադիր է կիսապաշտպանության գիծն ուժեղացնել այլ ֆուտբոլիստներով, սակայն մտադիր է եգիպտացուն պահել թիմում։
29-ամյա Էլնենին «Արսենալում» է հանդես գալիս 2016 թվականի հունվարից շվեյցարական «Բազելից»:
Այս մրցաշրջանում Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպանը 11 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր Լիգայում և կատարել երկու արդյունավետ փոխանցում։