«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմակիցներին տեղեկացրել է, որ պատրաստ է հաջորդ մրցաշրջանում մնալ անգլիական թիմում, այս մասին հայտարարել է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ռոնալդուն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», եթե դրա մասին նրան խնդրի թիմի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
Կրիշտիանուն ցանկանում է «կարմիր սատանաներին» վերադարձնել Չեմպիոնների Լիգայի գոտի և գավաթ նվաճել թիմի հետ:
37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։