«Բարսելոնան» հրաժարվել է Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելյերինի տրանսֆերը գնելու մտքից՝ տեղեկացնում է COPE-ն։ Ֆուտբոլիստը ներկայում վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում»:
27-ամյա իսպանացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղում կատարել է 5 գոլային փոխանցում։ Իսպանացի պաշտպանի՝ «Արսենալի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt-ը Բելյերինի շուկայական արժեքը գնահատում է 20 մլն եվրո։