Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում «Պարի Սեն-Ժերմենը» դժվարությամբ կարողացավ հաղթահարել Դորտմունդի «Բորուսիայի» արգելքը (2-0; 1-2):
Հանդիպման վերջին րոպեին Անխել Դի Մարիան զգուշացվեց: Արգենտինացի կիսպաշտպանի համար դա մրցաշարում 3-րդ դեղին քարտն էր, ինչը նշանակեց, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստը հարկադրված կորակազրկվի՝ բաց թողնելով քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղը: