«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հույս ունի, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմնա անգլիական ակումբում:
«Կրիշտիանուն Լեո Մեսսիի հետ միասին վերջին 15 տարիների՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Հուսով եմ, որ նա կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», դա կարևոր է երկրպագուների համար:
Դա նրա համար ևս կարևոր է, մենք բոլորս գիտենք, թե որքան մեծ նշանակություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը» Կրիշտիանուի համար: Նա դեռ անում է այն, ինչը նրա մոտ լավագույնս է ստացվում՝ գոլեր է խփում և պահեր ստեղծում:
Այն, ինչ նա անում է այդ տարիքում, իսկապես անհավանական է: Այնպես որ, հուսով եմ, որ դա կշարունակվի, և Ռոնալդուն կմնա ևս 1-2 տարի»,- ասել է Բեքհեմը: