«Թոթենհեմը» հետաքրքրված է «Ատալանտայի» ձախ եզրային պաշտպան Յոակիմ Մեհլեի ծառայություններով:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ցանկանում է ամռանը լուծել թիմում ձախ պաշտպանի հետ կապված խնդիրը։ «Խցանների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դանիացուն համարում է կատարյալ ֆուտբոլիստ իր 3-4-3 մարտավարության համար:
2021/22 մրցաշրջանում Մեհլեն մասնակցել է 34 խաղի և իր ակտիվում ունի 3 գոլ ու 2 ասիստ: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 17 միլիոն եվրո: